Архив за месяц: Август 2019

Իմ տպավորությունները առաջին օրվա մասին

Այս կրթահամալիրը ամեն ինչով տարբերվում է իմ նախկին դպրոցից, նախ նրանով, որ այստեղ դասերն անցնում են համակարգիչներով, այստեղ դպրոցական օրը սկսվում երգ ու պարով, այստեղ աշակերտները ավելի ազատ են։ Ես դեռ մի քանի օր է, ինչ հաճախում եմ այս կրթահամալիր, բայց ունեմ շատ լավ տպավորություններ։ Այստեղ օրերը անցնում են շատ հետաքրքիր և ձանձրանալը շատ դժվար է։ Ինձ թվում է՝ ես հետագայում էլ շատ գոհ կմնամ կրթահամալիրից։

Իմ մասին

Ես Արմեն Խաչատրյանն եմ, ծնվել եմ 2004 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ավարտել եմ Երևանի Վ․Զատիկյանի անվան հ․90 դպրոցը։ Ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջը։ Հաճախում եմ ԹՈւՄՈ, նկարչության և լողի պարապմունքների։ Ընտրել եմ Հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում մասնագիտությունը։ Ցանականում եմ ապագայում դառնալ իմ ընտրած մասնագիտության մեծ վարպետ, և ինձ թվում է, որ կրթահամալիրը կարող ինձ ընձեռել այդ հնարավորությունը։