Архив за месяц: Апрель 2020

Բնապահպանական նախագիծ: Ինչպես օգտագործել պլաստիկ շշերը

Ինչով կարելի է փոխարնել պլաստիկե ձողիկները

Այնպիսի մանրուք ինչպիսին է պլաստիկե ձողիկը թվում է թե աննշան խնդիր է էկոլոգիայի մեջ։ Սակայն Freedonia Group ընկերության հետազատողները այլ կարծիքի են, նրանք պնդում են, որ 2017 թվականինօգտագործել և նետել են 390մլն պլաստիկե ձողիկներ։ Դա հսկայական քանակությամբ պլաստիկ է առանց որի էլ կարելի էր։ Հյութեր, խմիչքներ կամ ջուր կարելի է խմել հենց բաժակից, բացառությամբ, երբ մարդ ունի ինչ որ խնդիրներ ատամների հետ։

Դա կլինի ոչ միայն մոլորակի պահպանման, այլ նաև մեր առողության, քանզի պոլիպրոպիլենը, որից պատրաստվում են ձողիկները, շփման մեջ է մտնում հեղուկի հետ և մտնում մարմնին։ Սակայն եթե չեք կարողանում հրաժարվել պլաստիկե ձողիկներից կարելի է այն փոխարինել մի քանի անգամյա օգտագործման համար նախատեսված ապակե կամ չժանգոտվող մետաղով պատրաստված ձողիկներով։ Իսկ Իտալիայում շատ ռեստորաններ և սրճարաններ գտել են պլաստիկե ձողիկների այլ փոխարինող, որը մակարոնով։

float հատկությունը

css:

.m1 {background:green;float:left;width:70px;}
.m2 {background:brown;margin-left:80px;}
.m3 {background:yellow;clear:both}
.header {background:red;}
.menu {background:white;}

wrap {width:300pc;margin: 0 auto;}

HTML

Առաջին
տեքստ
տեքստ
տեքստ

Կայքի մենյուն

Առաջին
տեքստ
տեքստ
տեքստ

Երկրորդ
տեքստ

<div class=»m3″

Երրորդ

Հեռավար-առցանց ուսուցում․Կենսաբանություն

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավqելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

1. «Բնության և հասարակության կայուն զարգացման հիմնական դրույթները»,
2. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է բնապահպանական ազգային օրենսդրական համակարգը:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:

Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:

Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:

Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:

Կենդանի օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:

Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

Հայոց լեզու

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Աշխադած հացն ա հալալ:

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխարքս կործն ա շինալ:

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա- Ազնավուր, Ֆարսի բլբուլ- Ֆիրդուս, օդային դարպասներ-, անգլիական թագի մարգարիտ- ՀենրիXll, անմահ քանաքեռցի— Խաչատուչ Աբովյան, ազատության երգիչ- Կոմիտաս, կանաչ ոսկի- թեյ, բոլդինյան աշուն- Պուշկին , բուրգերի երկիր- Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու- Ֆրունզիկ, քարայրի բնակիչ- Լանսերե Եվգենի Եվգենևիչ  չարչարանաց լեռ- Մուսա լեռ, Պոսեյդոնի աղի պետություն- Հունաստան, Զալցբուրգի ծաղիկ։

Հեռավար- առցանց առաջադրանք /մարտի 30- ապրիլի 10/

1.Գտեք ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը .
99 100

ա)Գտեք նրանց հակադիրների գումարը:
-99+(-100)=-199

բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ :
99,8

գ)Հաշվեք |a|-ն :
99,8

2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը:
5

3.Գտեք 22 թվի երկնիշ բազմապատիկները:
22, 44, 66, 88

4.Գտեք նվազելին,եթե նվազելիի,հանելիի և տարբերության գումարը հավասար է 48-ի:
24-8=16

5.   1,35 և 1,4 թվերի միջև գտեք 18 հայտարարով կոտորակ:
25/18

6.    10/3; π; 10  թվերը դասավորեք նվազման կարգով:
10, 10/3, π

7.Գտնել արտահայտության արժեք.

ա)3 *33 *63=3

բ) 0,12525=arm20/20

գ)8-0,5 *8-14=

դ)(( 32)-3)-27

8. Գտնել արտահայտության արժեք.

2cos 8 +sin 8 2=2+arm2

9. ( 22)3 + cos *tg74

10.15  * cos 35   — sin 15 * 35

Հնդկահայ ազտագրական կենտրոնը

• Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության, և դրա համար պետք է միավորել հայ երիտասարդությունը, դաստիարակելով նրանց հայրենասիրություն ու ազգային արժանապատվության ոգի։

• Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Հայաստանի ազատագրությունը ըստ Շահամիրյանի պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

• Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Վրաստանը օգտակար կլիներ Հայաստանի ազատագրման գործին և դրա համար թանկարժեք նվերներ էր ուղարկում նրանց։

• Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Հեղինակ՝ Մովսես Բաղրամյանը, գրքույկը՝ հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։

• <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Մովսես Բաղրամյանը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։

• Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Կարգադրեց հավաքել և այրել գիրքը, իսկ տպարանը փակել:

• Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

• Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

• Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

<<Հարավային>> ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ  ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։

• Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Որովհետև նրանք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում:

1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

1.  <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

• XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

• Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Երևանի խանության կառավարիչը՝ Սարդարն էր, նա օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

• Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

Կայսրության կազմի մեջ մտավ Ռուսաստանը:

• Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Ռուսական զորքերը գրավում են Գանձակը և սկսվում է Ռուս-պարսկական պատերազմը:

• Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքվել է 1813թ-ի հոկտեմբերի 12ին, Ռուսաստանին անցան Գանձակը,Փամբակը,Լոռին,Շամշադինը,Ղարաբաղը, Շիրակը:

• Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով 1826թվականի հուլիսին ներխուժում է Արցախ և շրջապատում Շուշիի բերդը։

• Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Շամքոր գետի ափին Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը հետ է գրավում Գանձակը, ջաղջախելով պարսիկների հազարանոց բանակը:

• Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին ջաղջախում է, Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը և դուրս շպրտում գրավված շրջաններից։

• Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները գրավում են Երևանի բերդը:

• Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ  պայմանագրի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ  պարսիկներին վերադարձվում են Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։

1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Հայաստանը հույս ուներ, որ Ռուսաստանը կօգնի իրեն:

Հասարակագիտություն առարկայի, ապրիլի 6-10-ի հանձնարարություններ

• Ազատություն և պատասխանատվություն
ՀոգեբանությունԲոլորիս մի հարց է հուզում։ Ին՞չու — ինչու ինձ չեն հականում, ինչու այսպես եղավ, ինչու է ինձ այսպիսի դժվարույուններ հասնում, ինչու մարդկանց մեջ անհիամն նախանձ կամ չարություն կա, այսպես շատ կարող եմ շարունակել․․․հատկապես այս տարիքում դեռահասների մոտ շատ ինչուներ կան։ Իրենց կարծիքով անլուծելի կամ բարդ խնդիներ։ Բոլորի ներսում էլ կա մի բան, որն իրեն հուզում է։ Սակայն դա ամեն մեկի վրա մի ձև է ազդում։ Մեկի մոտ հպարտությունն է խոսում, մեկի մոտ սիրտը, մյուսի մոտ ուղեղը։ Եվ այդ ամեն նրանց կառավարում է, մեկը ամեն ինչ ծանր է տանում, մյուսը թեթև, մեկն էլ դա առտահայտում  ագրեսիվությամբ։Իրականում ես կարողանում եմ հասկանալ թե ինչ է կատարվում մարդու ներաշղարհում։ ես հասկանում եմ նրանց մտնում իրենց դրույան մեջ, փորձում օգնել։ Բայց ոչ բոլորն են դա հասկանում, և ոչ բոլորն են թույլ տլիս օգնել։Ինձ մոտ էլ են լինում պահեր, երբ ես տխրում եմ ինչ-որ բանից, ամեն ինչ հասկանում եմ, բայց մեկ է ուզում եմ կիսվել մեկի հետ, որպեսզի նա լսի ու հասկանա ինձ։Շատ ժամանակ, լինում են պահեր, որ մարդկանց հույզերն իրենց թուլացնում են, ավելի շատ նեղում, հուսաթափ անում, և նրանք կոպիտ ասած հոգնում են ամեն ինչից։ Բայց պետք է ուժեղ լինել, հաղթահարել ամեն մի տրված դժվարություն և լինել լավատես, ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Հենց այդպես էլ ես եմ անում։ Ճիշտ է պահ է գալիս, որ դրանից էլ ես հոգնում, բայց  անցածդ փորձությունները քեզ թույլ չեն տալիս հանփձնվել, երբեմն էլ հպարտությունը․․․Հոգեբանությունը գիտություն է հոգու և հոգեկան դրսևորումների մասին, թե ինչպես է անհատը զգում, ընկալում շրջակա միջավայրի առարկաներն ու օբյեկտները և արտացոլում դրանք:Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Հոգեբանությունը հոգեկան գործընթացը հետազոտում է դիտումների, գիտափորձի, զրույցի, գործունեության արդյունքների վերլուծության, կենսագրական և այլ եղանակներով՝ նյարդային, կենսաֆիզիկական, կենսաքիմիական, հոգեֆիզիոլոգիական և հանրային մակարդակներով:Մարդու հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումներին ծանոթ էին Հին աշխարհում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում: Հույն փիլիսոփա Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) կարծում էր, որ մարդկային հոգու (գիտակցության) օրենքները կամայական չեն, և հոգեկանի ճանաչման լավագույն միջոցներից է ինքնաճանաչումը: Պլատոնի (մ. թ. ա. 428/427–348/347 թթ.) կարծիքով՝ հոգին միջանկյալ վիճակ է զգայականի և բանականի միջև: Ընդ որում, նա բույսերի և կենդանիների հոգիները համարել է մահկանացու, մարդունը՝ անմահ:Արիստոտելի (մ. թ. ա. 384–322 թթ.) ժամանակներից սկսած՝ ձևավորվել է աշխարհաճանաչման մի ուսմունք՝ անիմիզմը, որը հոգին դիտում է որպես կյանքի հիմնական սկզբունք: Այդ տեսությունը Վերածննդի շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային հոգու ուսմունք:XIX դարի վերջից հոգեբանությունը զարգացել է փիլիսոփայությունից անկախ՝ որպես ինքնուրույն գիտություն:1930-ական թվականներին Գուրգեն Էդիլյանը Երևանում ստեղծել է առաջին հոգեբանական լաբորատորիան: Մկրտիչ Մազմանյանն առաջիններից է զբաղվել անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով, 1975 թ-ին Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան) ստեղծել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտում են հիմնականում տարիքային և մանկավարժական հոգեբանությունը:
• Ազատություն և պատասխանատվություն
• Բոլորիս համար ազատությունը այլ է։ Օրինակ ես ինձ ազատ եմ զգում։ Ես ունեմ ազատություն, որը ինձ վստահել են և ես պատասխանատու եմ իմ ազատության համար։ կարող եմ սխալվել, բայց ով ունի իրավունք ինձ քննադատելու մենակ նրա համար, որ դա ինձ ուրախություն  է պարգևել։ ես անում եմ այն ինչ ճիշտ  ինձ համար։ Ես չեմ անում բաներ մենակ նրա համար, որ բոլորի համար ճիշտ լինեմ ։ Չէ որ  այդպես ես չեմ կարող ազատ լինել։Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ պատասխանատվությունը։ Մենք պատասխանատու ենք մեր ասված խոսքի և արարքների համար։Պատասխանատվությունն ամենակարևորն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք։ Ոչ բոլորն են կարողանում պատասխանատու լինել այն արարքի կամ ասվածի համար, որոնք արել են։ Հատկապես այն ժամանակ, երբ դա կաող է ազդել իր հեղինակույան վրա, երբ նա զգացել է իր արարքի  լրջություննը, հասկացել  սխալը, բայց նա չի կարող պատասխանատու լինել որովհետև ամաչում է։

ՀՀ բուժիչ խոտաբույսեր

Ռեհան

Թարմ ռեհանը հակամնրէային և հակավիրուսային ուժեղ ազդեցություն ունի։ Արևելյան շատ ժողովուրդների մոտ օրական մի քանի ճյուղ թարմ ռեհան օգտագործելը մրսածության և սեզոնային ինֆեկցիաներից պաշտպանվելու լավագույն միջոց է համարվում։ Գրիպի սուր ընթացքը թեթևացնելու նպատակով խորհութդ է տրվում չորացած ռեհանի թուրմ օգտագործել։ Այն իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը ուժեղացնում է քրտնարտադրությունը, օգնում է օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը։ Նման ազդեցություն ունի նաև ռեհանի եթերային յուղը։

Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում ռեհանի յուղով պետք է շփել հիվանդի թիկունքի հատվածը։ Իսկ եթե բարձր ջերոմություն չկա պետք է լոգանքի ջրին մի քանի կաթիլ յուղ ավելացնել ու լոգանք ընդունել։ Ռեհանի բաղադրակազմում կա ցինեոլ, կամֆեն և էվենգոլ։ Այս նյութերը մաքրում են նյութը, օգնում են թեթևաացնել շնչառությունը, դուրս են բերում խորխն ու ավելորդ լորձը։ Բացի այս ամենից, նաև ուժեղ հակաբորբոքային ազդեցություն ունեն։ Շնչառական հիվանդություններով հիվանդներին խորհուրդ է տրվում ռեհանի յուղով ինհալացիաներ կատարել։

Մարզական առաջադրանք

Լող

Հնագիտական գտածոների վրայի պատկերնենրը մեզ ցույց են տալիս,որ Հին Եգիպտոսում, Ասորեստանում և Փհենիկիայում մարդիկ դեռ շատ հին ժամանակներից են կարողացել լողալ մեզ շատ հայտնի Կրոլ և Բրաս լողաձևերով։ Այն ժամանակ լողը միայն կրում էր կիրառական բնույթ, օրինակ՝ ձուկ բռնելու համար։ Լողորդների առաջին կազմակերպությունը ծագել է Անգլիայում 1869 թվականին։

Հայ ժողովրդի պատմական անցյալում լողալու հմտությունը բարձր է գնահատվել։ Լողի գործնական օգտագործման լավագույն ապացույցներ կարող են հանդիսանալ մեր ժողովրդի մշակույթում տեղ գտած բազմաթիվ տվյալները։  Վերջին տարիների ընթացքում շահագործման են հանձնվել նոր լողավազաններ Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Ի հայտ են եկել այնպիսի լողորդներ, որոնք հաջողությամբ ելույթ են ունենում գրեթե բոլոր միջազգային կարևոր մրցումներում և վերջին 2 տարիների ընթացքում սահմանել են ՀՀ 25 ռեկորդ։ Սակայն, հանրապետությունում չկան լողի մանկապատանեկան դպրոցներ, ինչը բացասական է ազդում բարձրակարգ մարզիկների պատրաստման և մարզական լողի մասսայականացման վրա։ Հայաստանում մարզական լողի զարգացման և բարձրակարգ մարզիկների պատրաստմա գործում մեծ ներդրում են ունեցել Անատոլի Սոկրյուկովը, Իգոր Նովիկովը, Ալեքսանդր Գրաբովսկին, Կոնստանտին Զարգարյանը, Վանիկ Փիլոյանը, Ջեմս Սարգսյանը, Միսակ Գաբրիելյանը, Սուրեն Սաղաթելյանը և ուրիշները։ Այժմ նրանց գործը հաջողությամբ շարունակում են Արմինե Ավետիսյանը, Արմաս Վահանյանը և ուրիշներ։ Ես ինքս 2-3 տարի զբաղվել եմ լողով և այն իմ կարծիքով ամենաօգտակար և առողջարար սպորտաձևն է։