Архив рубрики: Հայոց լեզու

Սասնա ծռեր նախագիծ

«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

ՀԵՌԱՎԱՐ-ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ԱՊՐԻԼԻ 14-30

1․Երկարաժամկետ նախագիծ

Տնային ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս  «Էվելին» 

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

3․«Իմ գերդաստանը»  նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։  Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ,  ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։  

4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։

  • Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
  • Երանի՜ տեսնեի
  • Լույսեր, հույսեր, վառ երազներ
  • Բնությունը հրաշագործ է
  • Աշխարհն իմ աչքերով
  • Իրիկնամուտի խոհեր
  • Կյանքի սևն ու սպիտակը
  • Երազներ և իրականություն
  • Աշխարհն ու ես
  • Մայրամուտի գույները

5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհետստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

Հայոց լեզու

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Աշխադած հացն ա հալալ:

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխարքս կործն ա շինալ:

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա- Ազնավուր, Ֆարսի բլբուլ- Ֆիրդուս, օդային դարպասներ-, անգլիական թագի մարգարիտ- ՀենրիXll, անմահ քանաքեռցի— Խաչատուչ Աբովյան, ազատության երգիչ- Կոմիտաս, կանաչ ոսկի- թեյ, բոլդինյան աշուն- Պուշկին , բուրգերի երկիր- Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու- Ֆրունզիկ, քարայրի բնակիչ- Լանսերե Եվգենի Եվգենևիչ  չարչարանաց լեռ- Մուսա լեռ, Պոսեյդոնի աղի պետություն- Հունաստան, Զալցբուրգի ծաղիկ։

Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին

  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

Անգլիական  <<Արևելահնդկական ընկերությունը>> Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու եվ  միաժամանակ  հայ վաճառականության  մրցակցությունից  խուսափելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ :

  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին  եվ զենքի ուժով ազատագրել հայրենիքը:

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան:
1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։

  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք

  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Պարսից շահը 1724 թ․-ին ճանաչես Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց  և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու։ Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ։ Երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը։

  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։

Հովսեփ Էմինը  ծանոթանալով իրավիճակին նա համոզվում է , որ  օտար տիրապետության դեմ կարելի է ազատագրական պայքար սկսել միայն հարեվան պետություն օժանդակությամբ:

  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս:

Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:

  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։

1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից: 

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

1766 թ-ին նա վերադառնում է Հայաստան եվ հանգրվանում Գետաշենում Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ:  Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել:

  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

Շամախիում Էմինը, լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրել 18 հազար զինվոր, ճանապարհվում է Խոյ։ Այնտեղ, սակայն, հրաժարվում են զորք տրամադրելուց, որովհետև Էմինը զորքի
վարձատրման համար գումար չուներ։
Անհաջողություններն զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին։
1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան։

Առաջադրանք

<Տաղարան>> շարքի բարբառային բառեր։

տալղա — ալիք, հորձանքգեմի — նավակ:
հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց.մետաքս:
խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
Գյուրջստան — Վրաստան
չիքիլա — շղարշ, երեսի քող:
սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
նոքար, նոքյար — գվռ. ծառա:
ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:
աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ.խումար, գինով, թեթև հարբած:
հերք — գրբ. հոգն. մազեր:

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:  Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

Առաջադրանք

1.Տրված ածականները  խմբավորեցե’ք  որակական և հարաբերական  ածականների.

գիշերային, քաղցր, հուզիչ, օձանման, գավառական, պիղծ, հայրական, շիտակ, արդար, անապատային

2.Տրված բառերով կազմեցե’ք  նախադասություններ` դրանք գործածելով  և’ ածականի, և’ գոյականի  արժեքով.

Հսկա ձին խրտնել էր և վազում էր փողոցից փողոց։

Հսկան հարձակվել էր գետի ափին նստած մարդկանց վրա։

Վիրավոր զինվորին տեղափոխեցին հիվանդանոց։

Վիրավորը մենձև վերջին շունչը պայքարեց թշնամու դեմ։


Առաջադրանք

1․Գրել -ի հոլովման ենթարկվող 5 բառ․

Սեղանի, աթոռի, դասարանի, պատուհանի, պայուսակի

2․Գրել -ու հոլովման ենթարկվող 5 բառ․

Ձիու, այգու, լոռեցու, քաղաքացու, գինու

3․Գրել -վա հոլովման ենթարկվող 5 բառ․

Լոռվա, ամսվա, տարվա, օրվա, գիշերվա

4․ Գրել -ան հոլովման ենթարկվող 5 բառ․

Գարնան, աշնան, լեռան, բացման, փակման

5․ Գրել -ոջ հոլովման ենթարկվող 5 բառ․

Քրոջ, կնոջ, տիրոջ, տեգրոջ, աներոջ

6․ Գրել -ց հոլովման ենթարկվող 5 բառ․

Վարդանանց, մերոնց, Հակոբենց, Արմենենց, Լևոնենց

Շարունակե՛ք երկխոսությունը կես էջի չափով:


Բոլորը   ուշադրությամբ  դիտում  էին  լողացող  մարմինը,  որը  ալիքների  վրա   տատանվում  էր  3  մղոն  հեռավորության  վրա:

-Ի՞նչ  կարող  է  լինել,-  ասաց   նավաստիներից  մեկը,։

Կապիտանն ասաց․

— Դա նավի բեկոր է։

Նրանց մոտեցավ նավի վրա գտնվող մի երեխա ու ասաց․

-Դա իմ կորցրած հեծանիվն է։

Երեխան սկսեց լացել, և երկու նավաստիները խղճալով նրան նետվեցին ջուրը հեծանիվը հանելու համար։

Առաջադրանք

1.Կազմեցե’ք  հետևյալ բառերի հոգնակի  թիվը.

թատերագիրներ,   բազպաններ, ռումբեր, զարդատուփեր,  կռներ,  բեռնարկղեր

2.Գրեցե’ք  3 անհոգնական գոյական:

օդ, ուրախություն, երկրագունդ

3.Տրված գոյականները  նախադասության  մեջ օգտագործե’ք  որոշյալ և անորոշ առումներով.

Արամը իր որդուն նշանակեց որպես արքա

Մեր արքան շատ բարի է։

Նա ասես լիներ մի սիրահար։

Այդ ծաղիկները բերել է այն սիրահարը։

4.Գրեցե’ք  արտաքին և ներքին  հոլովման պատկանող  5-ական բառ:

Ժամանակ, մարդ, աղջիկ, սեղան, աթոռ

Շուն, տուն, ձյուն, անկյուն, անուն

5.Տրված բառերը դասակարգե’ք ըստ արտաքին և ներքին հոլովումների.

շավիղ, ձյուն, վանահայր, Արամենք, նռնենի, տարի, խաղատուն, լռություն, անկողին, շնաձուկ