Архив рубрики: Հայոց պատմություն

Հեռավար-առցանց ուսուցում. Հայոց պատմություն. մայիսի 11 –15 «Հասարակական-քաղաքական հոսանքները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

XIX դարի 50-70-ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։

Առանձացել են պահպանողական ու ազատական հոսանքները։

Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։

Ըստ պահպանողականների՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Առաջնային խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարյան հայերենի պահպանումը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել։

Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։

Ճանաչված են Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը,  Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ։

Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։

Նրանք ձգտում էին գրաբարի պահպանմանը։

Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը «եվրոպականացնելու» ձգտումները համարում վնասակար։

Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։

Հայ ազատականները ձգտում էին հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու։ Նրանք պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։

Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։

Ձգտում էին վորովհետև հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։

Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում «ազգի ինքնորոշում» եզրույթը։

Ազգի ինքնորոշումը ազգի, իր սեփական կամքով, ապագան կերտելու հարցն էր։

Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքները։

Նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։

Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։

Սուլթանական բռնատիրության պայմաններում նրանք պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում։

Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։

Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։

Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Միքայել Նալբանդյանը հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմություն առարկայի, ապրիլի 27-30-ի հանձնարարությունները

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։

19 դարի կեսերին եվրոպական մեծ եվրոպական մեծ տերությունների մեջ սրվեց պայքարը Օսմանյան կայսրությունում ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը ստացել էր Արըելյան հարց անվանումը։

Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

Արևելյան հարցի դրսևորումն էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցինոր միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց։

Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։

Հարաբերությունների հետագա սրումը հանգեցրեց 1853թ․ աշնանը ռուս-թուրքական հերթական պատերազմին, որը հայտնի է Ղրիմի պատերազմ անունով։ Հետագայում Թուրքիային միացան Ֆրանսիան , Մեծ Բրիտանիան և Սադիական թագավորությունը։ Ղրիմի թերակղզում ռուսական բանակը ծանր պարտություն է կրում։ 1856թ․ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրավված տարածքների փոխանակում։

Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։

Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կրկին հրաժարվում է արմտյան Հայաստանում գրաված հողերից։ Միջազգային ասպարեզում Ռուսաստանը կորցնում է իր ազդեցիկ դերը։

Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։

Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի գլխավոր հիմնախնդիրը դարձավ սևծովյան ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազագային հեղինակության վերականգնումը։

 Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։

Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։

Ռուսաստանի բանակը կազմում էր 185 հազար մարդ, որին միացել էին սլավոնական ժողովուրների զինված ուժերը։ Այդ բանակից ռուսները հաղթում են պատերազմը և անցնելով Դանուբ գետը՝ ռուսական զորքերը համառ պակքարից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը։ 1878թ․ սկզբին ռուսները մտան Սոֆիա, ապա Պլովդիվ և ընդհուպ մոտեցան Ադրիանապուլսին ու Կ․Պոլսին։

Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։

Այնտեղ կար ևճ հազար հոգուց բաղկացած բանակ, որոնց նպատակն էր շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում։

Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։

Կորպուսի Երանյան ջոկատը գործում էր ճակատի ձախ թևում՝ հայազգի նշանավոր հրամանատար գեներալ Արշակ Տեր-Ղուակսովը։ Երևանյան ջոկատը ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը։

Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։

Ավելի քան 10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում։ Գտնվելով թշնամու օղակում անհավասար մարտեր մղելով սպառվում են նյութական և ռազմական պաշարները։ Միակ փրկությունը դրսի օգնությունն էր, սակայն իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին հաղորդել այդպես էլ չի հաջովում։ Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը քրդական տարածքով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հաղորդում Տեր-Ղուկասովին։ Երանյան ջոկատը օգնության է հասնում համառ մարտերից հետո և ազատագրում Բայազետի կայազորը 23 օրվա պաշարումից։

Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։

Կարսի համար մղված պատերազմում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ Հայ կամավորական առաջապահ ջոկատի ողեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ․ նոյեմբերի 6-ին ավարտվում է կատարյալ հաղթանակով Կարսը գռավվում է։

Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Հայոց պատմության հեռավար առցանց ուսուցում

Սովորաբան ընդունված է պատմության մասին խոսելիս չտալ <<եթե>> հարցը, չօգտագործել <<եթե>>-ով սկսվող նախադասություններ և չկատարել <<եթե>> բառի օգտագործմամբ վերլուծություններ։ Դա համարվում է հակագիտական և հակասում է պատմագիտությանը, որի խնդիրը ոչ թե չկատարված երևույթներով և փաստերով համադրումներ և վերլուծություններ կատարելն է, այլ վերականգնումն՝ անցիալի ստույգ պատկերների և կատարվածից չկատարվածի մաքրման և ազատման։ Սակայն <<եթե>>-ները մեր առջև բացում են զուգահեռ անցյալի հազարավոր պատկերներ, որոնց երևակայական վերականգնումները հնարավորություն են տալիս պատմության ընկալումները դարձնել առավել բազմազան, առաջացնում են վերլուծելու և երևակայելու անսահաման հնարավորություններ։ Գուցե ո՞վ գիտի, վաղը մենք հայտվենք անցյալում և կարողանանք փոխել անցիալում կատարված անցքերն, իսկ դրա համար պետք է իմանալ, թե ինչպես և ինչ  փոխել։ Դե ինչ, սկսե՞նք․․․

Պահանջ 1. Ընտրե՛ք հետևյալ <<եթե>>-ներից մեկը և այն դիտարկեք Հայոց պատմության համատեքստում։

<<Եթե՞ Բելը հաղթեր Հայկին>>։

Չեր լինի Հայ ազգը, քանի որ Հայերը առաջացել են Հայկից։

<<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>

Ապա այսօր աշխարհը չեր իմանա հայոց հարցի մասին և Հայաստանը չեր լինի ծովից ծով

<<Եթե՞ Ալ․ Մակեդոնացին պարտվեր Պարսկաստանին>>

Կլինեին կրակապաշտ։

<<Եթե՞ Տիգրան Մեծը լիներ անպարտելի>>

<<Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ>>

<<Եթե՞ Հայոց գրերը ստեղծվեր 1405 թվականին>>

<<Եթե՞ Հայոց պետականությունը 428 թվականին անկում չապրեր>>

<<Եթե՞ Վարդան Մամիկոնյանը հնազանդվեր Վասակ Սյունուն և դադարեցներ ապստամբությունը>>

Հայաստանը կկոիրցներ լեզուն ու հավատքը և հայ ժողովուրդը կրոնափոխ լիներ։

<<Եթե՞ Հայաստանն արաբների գերիշխանության շրջանում ընդուներ մահմեդականություն>>

<<Եթե՞ 885 թվականին Բագրատունիներին չհաջողվեր վերականգնել Հայաստանի անկախությունը>>

Մենք կմանաինք արաբների իշխանության լծի տակ։

<<Եթե՞ Կիլիկիան Հայաստանն անկում չապրեր>>

<<Եթե՞ Եվրոպական երկրները օգնեին Իսրայել Օրում ազատագրել Հայաստանը>>

Ապա այսօր մեր երկրի տարածքը ավելի ընդարձակ կլիներ։

<<Եթե՞ Ռուսաստանին երբեք չհաջողվեր նվաճել Կովկասը>>

Պահանջ 2. Առաջարկե՛ք ձեր մեկ <<եթե>>-ն, Հայոց պատմության համատեքստում։

Ինչ կլիներ եթե Հայաստը մինչ այսօր լիներ ծովից ծով։

Պահանջ 3. Պատասխանե՛ք այդ <<եթե>>-ներին, օգտագործելով թեմայի վերաբերյալ զանազան նյութեր և փաստեր։ Համադրե՛ք այդ նյութերը և փաստերը ձեր անձնական կարծիքի, վերծությունների, քննադատությունների հետ։ Վերականգե՛ք զուգահեռ պատմությունը, որը հնարավեր կլիներ ներառել զուգահեռ իրականության <<Հայոց պատմության>> դասագրքում։ Մի՛ վախեցեք ազատ երևակայությունից մի՛ սահմանափակեք ձեզ և ձեր մտքերը կաղապարներով։

Հնդկահայ ազտագրական կենտրոնը

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։       

Որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության, և դրա համար պետք է միավորել հայ երիտասարդությունը, դաստիարակելով նրանց հայրենասիրություն ու ազգային արժանապատվության ոգի։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Հայաստանի ազատագրությունը ըստ Շահամիրյանի պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ, որը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները, իսկ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանար Վրաստանից և Ռուսաստանից։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Վրաստանը օգտակար կլիներ Հայաստանի ազատագրման գործին և դրա համար թանկարժեք նվերներ էր ուղարկում նրանց։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Հեղինակ՝ Մովսես Բաղրամյանը, գրքույկը՝ հայ իրականության մեջ առաջին քաղաքական հրապարակախոսական տպագիր աշխատությունը։

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Մովսես Բաղրամյանը համարում էր, որ միապետական համակարգն է հայոց պետականության անկման պատճառներից մեկը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Կարգադրեց հավաքել և այրել գիրքը, իսկ տպարանը փակել:

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Օրենքների հավաքածու, որը գործածվելու էր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է ստեղծվեին օրենսդիր մարմինը «Հայոց տունը», գործադիր իշխանությունը, նախարար և նախարարի խորհրդակիցներ։

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

<<Հարավային>> ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր։ Ըստ  ծրագրի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով, իսկ կառավարությունը գլխավորելու էր հայ նախարարը։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Որովհետև նրանք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ավելի էր կարևորում:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

  1.  <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

 Երևանի խանության կառավարիչը՝ Սարդարն էր, նա օժտված էր ռազմավարչական իշխանությամբ։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

Կայսրության կազմի մեջ մտավ Ռուսաստանը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Ռուսական զորքերը գրավում են Գանձակը և սկսվում է Ռուս-պարսկական պատերազմը:

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքվել է 1813թ-ի հոկտեմբերի 12ին, Ռուսաստանին անցան Գանձակը,Փամբակը,Լոռին,Շամշադինը,Ղարաբաղը, Շիրակը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով 1826թվականի հուլիսին ներխուժում է Արցախ և շրջապատում Շուշիի բերդը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Շամքոր գետի ափին Վալերիան Մադաթովի 2-հազարանոց զորագունդը հետ է գրավում Գանձակը, ջաղջախելով պարսիկների հազարանոց բանակը: 

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին ջաղջախում է, Գեներալ Իվան Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը և դուրս շպրտում գրավված շրջաններից։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները գրավում են Երևանի բերդը:

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Կնքվում է 1828թ-ի փետրվարի 10-ին, ըստ  պայմանագրի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, իսկ  պարսիկներին վերադարձվում են Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

Հայաստանը հույս ուներ, որ Ռուսաստանը կօգնի իրեն: