ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ և ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»

ԹԵՄԱ՝  Ձայնային միակցիչի փոխարինում դյուրակիր համակարգչի մայր պլատայի վրա

ՈՒՍԱՆՈՂ՝  Արմեն Խաչատրյան

ՂԵԿԱՎԱՐՆԵՐ՝  Սեն Միքայելյան

ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ

ՎԻԴԵՈ ՏԱՐԲԵՐԱԿ

Վիդեո քարտեր

Վիդեոքարտը ընդլայնման քարտ է, որը թույլ է տալիս համակարգչին գրաֆիկական տեղեկատվություն ուղարկել տեսաֆիլմերի ցուցադրման սարքի, ինչպիսիք են մոնիտորը , հեռուստացույցը կամ պրոյեկտորը:

Վիդեոքարտի որոշ այլ անուններ ներառում են գրաֆիկա քարտ , գրաֆիկական ադապտեր , ցուցադրիչ ադապտեր , վիդեո ադապտեր, վիդեո վերահսկիչ եւ լրացուցիչ վահանակներ (AIBs):

Հիանալի թվով ընկերություններ արտադրում են վիդեո քարտեր, բայց գրեթե յուրաքանչյուրը ներառում է գրաֆիկական մշակման միավոր (GPU) NVIDIA կորպորացիայից կամ AMD- ից:

Վիդեո քարտի նկարագրությունը

Վիդեոքարտը համակարգչային ապարատի մի կտոր է, որը ձեւավորվում է ուղղանկյուն ձեւով, քարտի ներքեւում գտնվող բազմաթիվ կոնտակտներով եւ տեսանյութերի եւ այլ սարքերին միանալու համար մեկ կամ մի քանի նավահանգիստներ:

Վիդեոքարտը տեղադրվում է մայրաքաղաքում ընդլայնման միջակայքում: Չնայած տեսանյութերի մեծ մասը PCIe ֆորմատից են, տեսագրերը ներառում են նաեւ այլ ձեւաչափեր, այդ թվում `PCI եւ AGP : Այս լրացուցիչ ձեւաչափերն ավելի հին ստանդարտներ են եւ չեն շփվում CPU- ի եւ այլ բաղադրիչների հետ, ինչպես արագ, որքան PCIe- ն:

Աթոռում, քանի որ մայրաքաղաքի, դեպքի եւ ընդլայնման քարտերը նախատեսված են համատեղելիության տեսքով, տեսախցիկի կողմը համապատասխանում է այն դեպքերում, երբ տեղադրվում է դեպքի հետեւի մասում, դարձնելով այն նավահանգիստները (օրինակ, HDMI, DVI կամ VGA ): օգտագործման համար:

Որոշ վիդեո քարտերում ընդամենը մեկ պորտ է, ստանդարտ մոնիտորի կամ պրոյեկտորին միանալու համար, մինչդեռ ավելի առաջադեմ քարտերը կարող են ունենալ նավահանգիստներ մի շարք ելքային աղբյուրների, այդ թվում `լրացուցիչ մոնիտորների եւ հեռուստացույցների կապի համար: Դեռեւս այլ քարտեր կարող են ունենալ ներդիրներ վիդեո խմբագրման եւ այլ առաջադեմ խնդիրների համար:

Նոթբուքեր, հաբերեր եւ նույնիսկ սմարթֆոններ, բոլորն ունեն վիդեո քարտեր, թեեւ ավելի փոքր եւ հաճախ ոչ փոխարինելի:

Ինչպես որոշել, թե ինչ տեսակի գրաֆիկայի դուք պետք է ունենաք ձեր համակարգչի վրա

Ինչպես որոշել, թե ինչ տեսակի վիդեո քարտ է ձեռք բերել համակարգչային գնումների մեծապես կախված է այն, թե ինչ է օգտագործվում համակարգիչը: Այնուամենայնիվ, կարեւոր է նաեւ հաշվի առնել, թե արդյոք ձեր մայրը կարող է աջակցել քարտը, ինչպես նաեւ այն, ինչ ձեր մոնիտորը մատչելի է, քանի որ տեսախցիկը կցվում է:

Օրինակ, ամենաէժան վիդեո քարտը չհամաձայնելը, եթե դուք մի hardcore gamer եք, եւ շատ ավելորդ է ընտրել բարձրակարգ, խաղային վիդեո քարտ, երբ պարզապես ցանկանում եք թերթել ինտերնետը կամ հոսել YouTube- ում:

Մեկ այլ գործոն, որը ազդում է տեսախցիկի տեսակի վրա, այն տեսակի տեսակի է: Քանի որ վիդեո քարտը ուղիղ կապում է մոնիտորին վիդեո մալուխի միջոցով, կարեւոր է հասկանալ, որ ոչ բոլոր դիտորդները եւ վիդեո քարտերը համապատասխան նավահանգիստներ ունեն:

Հասարակական նախագիծ

Ամբողջ կուրսով որոշեցինք կատարել մի հասարակական նախաձեռնություն և այցելել ծերանոց։Այցի հիմնական նպատակն էր այնտեղի ապրողներին պարգևել ժպիտ և ցույց տալ, որ նրանք դեռ մենակ չեն։Ես ինքս չեմ եղել այնտեղ, սակայն համակուրսեցիներս պատեմլով և տեսանյութից հասակցել եմ, որ մեզ մոտ դա ստացվել է և ինձ համար դա շատ մեծ նշանակություն ուներ, քանի-որ ես գիտեմ, որ հասարակական մի փոքր խմբի համար, գուցե և փոքր, բայց մի բանով օգտակար եմ եղել։

Դիմում

Դիմումի օրինակ

Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով։

Համալսարանի աշխատակազմը և ղեկավարությունըպետք է գիտակցի, որ ուսանողներին ի սրտե նվիրված դասախոսի մատուցած գիտելիքները և ծախսած ժամանակը չի կարելի գնահաել ամսեկան 9482 դրամ։

Երաշխավորագիր

Բարև ձեզ ես կցանկանայի երաշխավորել իմ ընկեր Լևոնին, ով արդեն երկար ժամանակ է զբաղվում է տվյալ գործով, շատ պարտաճանաչ է, գիտի իր բոլոր պարտականությունները և համոզված եմ, որ նրա ձեր մոտ աշխատանքի անցնելուց հետո դուք նրանից միայն միշտ գոհ կլինեք։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

ՀՀ աշխատանքային օրենսգիք arlis.am irtek.am

ԳԼՈՒԽ 4.
ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

1. Աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

2. Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

 

 

1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

2. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ ամսին է սկսվել տարիներով հաշվարկվող ժամկետը, ժամկետի վերջին օր է համարվում համապատասխան տարվա հունիսի 30-ը:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները:

3. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ օրն է սկսվել ամիսներով հաշվարկվող ժամկետը, ապա ժամկետի վերջին օր է համարվում համապատասխան ամսվա տասնհինգերորդ օրը:

5. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:

6. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

7. Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են նաև հանգստյան օրերը և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերը: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Օրերով հաշվարկվող ժամկետը հաշվարկվում է օրացուցային օրերով, եթե աշխատանքային օրենսդրությամբ կամ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

8. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

9. Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները (փաստաթղթերը) համարվում են ժամկետին տրված:

 

 

1. Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:

2. Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:i

3. Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:

 1. Աշխատանքային օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի ժամկետներ, որոնց ավարտով վերանում են դրանց հետ կապված իրավունքները և պարտականությունները (մարման ժամկետներ):

2. Մարման ժամկետները ենթակա չեն կասեցման, երկարաձգման կամ վերականգնման, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Սննդային հավելումներ

Որքանո՞վ է մեր առողջությունը կախված սննդից։ Այն միտքը, որ յուրաքանչյուր մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ նա ուտում է, շատ հաճախ օգտագործում են եւ փիլիսոփաները, եւ բժիշկները, սակայն մարդը մշտապես ձգտում է ուտել ոչ միայն օգտակար, այլեւ հաճույք պատճառող սնունդ։

Հետաքրքիր է, որ շատ կրոններ քննադատում են շատակերությունը,  եւ այն մեղք համարում, սակայն մարդիկ չեն դադարում գայթակղվել համեղ ուտեստներով։ Դժբախտաբար տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը միայն դրականորեն չի ազդել սննդի արդյունաբերության վրա։ Այն նաեւ որոշ նորամուծություններ է մտցրել այս ոլորտում, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր առողջության վրա։

Այժմ զարմանալի չէ, որ մթերքը շատ ավելի երկար են պահում, բնականաբար ժամանակակից մեթոդներով եւ պահպանման այլ պայմաններում, որոնք նախկինում գիտաֆանտաստիկ ժանրից էին թվում։ Սակայն աս ամենից տուժում է մեր առողջությունը։

Գաղտնիք չէ, որ խանութներում առկա գրեթե ողջ մթերքը պարունակում է քիմիական հավելումներ (անուշաբույրեր, գունանյութեր, կոնսերվանտներ եւ այլն), եւ այս մասին գիտեն գրեթե բոլոր սպառողները։ Հաճախորդները նաեւ քաջատեղյակ են, որ այդ հավելումներն օգտակար չեն, իսկ որոշ դեպքերում անգամ վնասակար են մեր առողջության համար։ Իհարկե, ցանկալի է հրաժարվել խանութից գնված ապրանքներից, բայց ցավոք, դա անհնար է մեր օրերում։ Հետեւաբար, պետք է իմանալ, թե որ հավելումներն են թույլատրելի մեր օրգանիզմի համար, իսկ որոնք՝ վնասակար եւ վտանգավոր։

Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ բոլոր հավելումների անվանումները հիմնականում «Е» տառով եւ ինչ-որ թվով են մակնշված լինում։ Ի դեպ, պետք է նշել, որ տարբեր երկրներում կարող է արգելված լինել այս կամ այն հավելումներով վաճառվող մթերքը։

Այսպիսով, սննդային հավելումները պետք է բաժանել հետեւալ խմբերի. Е100-ից մինչեւ Е182 գունանյութերն են (բարելավում են մթերքի գույնը), Е200 — Е299՝ կոնսերվատները, Е300 – Е399՝ հակաթթվեցուցիչ, Е400 – Е499՝ կայունացուցիչները, Е500 – Е599՝ էմուլգատորները,  Е600 – Е699՝ մթերքի համն ու հոտի ուժեղացուցիչները, E900 – E999՝ ազդում է փրփուրի առաջացման վրա։

Մեր օրգանիզմի համար ամենավտանգավորը հակաթթվեցուցիչներն ու կոնսերվանտներ են, հետեւաբար գնումներ կատարելիս խուսափեք Е200 — Е299 եւ Е300 – Е399 մակնշումներից։

***

Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերությունում և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Որոշ սննդային հավելումներ ունեն գործածության լայն տարածում և բավականին հեշտացնում են սնունդ արտադրողների «հոգսերը», իսկ սպառողները, սննդամթերքի մակնշման մեջ «E» ինդեքսը տեսնելով, մտահոգվում են` արդյոք այն վտանգավոր չէ առողջության համար: Ուստի սպառողների տեղեկատվության համար մի փոքր ներկայացնենք, թե`

Որոնք են համարվում սննդային հավելումներ

Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ:

Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ:

Վիտամին E

A և C խմբի վիտամինների հետ միասին, E վիտամինը լավ հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է օրգանիզմը թթվայնացման գործընթացի արդյունքում բջիջների վնասումից, ինչպես նաև ազատ ռադիկալ բջիջների վրա վատ ազդեցությունից:E վիտամինը ակտիվ հակամակարդիչների հետ միասին խաթարում է տրոմբերի կազմավորմանը՝ թույլ տալով բջջային մեմբրանաներին ավելի շատ օգտակար նյութեր կլանել: E վիտամինը նաև մասնակցում է էրիտրոցիտների պաշտպանության, գեների արտահայտման և ամբողջ մարմնով նյարդային ազդակների փոխանցման գործընթացներին: Մարդու տեսողական համակարգի բնականոն գործունեությունը նույնպես մեծապես կախված է օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ E վիտամինի պարունակությունից: E վիտամինի պակասը օրգանիզմում բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է, այնուամենայնիվ, այն հանդիպում է ֆիբրոզ-կիստոզային և գլյուտենային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ: E վիտամինի պակասի ամենահայտնի ախտանիշներն են հոգնածությունը, էներգիայի պակասը, նյարդային համակարգի խանգարումները, մկանային դիստրոֆիան և ինֆեկցիաների նկատմամբ իմունիտետի անկումը: Բնության մեջ E վիտամին արտադրում են միայն բույսերը: Այդ վիտամինի ամենահայտնի բնական աղբյուրներ են յուղերը, մասնավորապես՝ ցորենի հասկի յուղը: E վիտամին պարունակում են նաև ընկույզը, ձավարեղենը և կանաչատերև բանջարեղենը՝ կաղամբը, սպանախը, հազարը: